Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոնտենեգրոյում ԱՄՆ դեսպանատան մոտ ռումբ նետողը մահացել է

Քաղաքականություն
default-1

Պետական դեպարտամենտի պաշտոնյայի փոխանցմամբ հինգշաբթի կեսգիշերին Մոնտենեգրոյում ԱՄՆ դեսպանատան մոտ անհայտ անձը փորձել է ռումբ նետել դեսպանատան պատից ներս: Աղբյուրի փոխանցմամբ՝  ռումբը պայթել է օդում, որի հետևանքով ռումբ նետող տղամարդը մահացել է: Նրա դին գտել են դեսպանատան պատից մոտ 30 մետր հեռավորության վրա: Տվայլ անձի շարժառիթների վերաբերյալ տեղեկություն դեռ չկա: Մոնտենեգրոյի կառավարության թվիթթերյան պաշտոնական էջում նշվում է, որ անհայտ անձը ինքնասպան է եղել ԱՄՆ դեսպանատան մոտ. «Ժամը 00:30-ին Մոնտենեգրոյի Պոդգորիցա քաղաքում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ անհայտ անձը ինքնասպան է եղել պայթուցիկ սարքի միջոցով: Նա պայթուցիկ սարքը նետել է Սպորտկենտրոնի մոտակայքից դեպի դեսպանատան շենքը: Ամենայն հավանականությամբ դա եղել է փոքր նռնակ; Ոստիկանությունը անցկացնում է հետաքննություն:» Ներկա պահին անձի ինքնությունը անհայտ է։ Դեսպանատանը ոչինչ չի վնասվել և անվտանգության աշխատակիցները շարունակում են հսկել տարածքը: