Հայաստանում առնվազն 21,9 տոկոս գնաճ է տեղի ունեցել (տեսանյութ)
«ՀՀ-ում տեղի է ունեցել գնաճի շղթայական ռեակցիա, տեղի է ունեցել լայն սպառման ապրանքների մի հսկայական գնաճ: Կառավարությունը հրապարակում է 2.6 տոկոս, որը ծիծաղելի թիվ է»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պայմանական գնումներ են կատարել՝ հաշվի առնելով ամենալայն սպառման 40 անուն ապրանքների գները և եկել նման համոզման: Հիշեցնենք, որ հունվարի 1-ից թանկացել են բենզինը, սեղմված գազը և այլն, ինչը պայմանավորված է ակցիզային հարկի նոր դրույքաչափերի հետ: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարը սա կապեց նաեւ ընտրակաշառքների հետ վերադարձման հետ եւ ամեն ընտրություններից հետո գների բարձրացում է նկատվել: «Երկու ընտրություններ ենք ունեցել՝ Երեւանի ավագանու եւ խորհրդարանական: Հիմա ընտրակաշառքների հետ հավաքման պրոցես է գնում»: Հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ միջազգային շուկայում շաքարավազի գինը մոտ 39,4 տոկոսով էժանացել է, իսկ ՀՀ –ում՝ 6,2 տոկոս: «Հույս ունեմ, որ պարոն Ալեքսանյանը էլույթ կունենա եւ կփարատի այն կասկածները, որ գործ ունենք ընրակաշառքների հետ հավաքման գործընթացի հետ»: Նախագծով առաջարկում են վերադառնալ մինչև հունվար եղած Հարկային օրենսգրքով սահմանված դրույքաչափերին: Ըստ նախագծի հիմնավորման՝ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով էներգակիրների (բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազ) հարկային բեռի ավելացումը հանգեցրել է այդ և առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների բարձրացման: