Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեփանակերտի հոսպիտալում 19 տարեկան զինվոր է մահացել

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sahman

Փետրվարի 8-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում հիվանդության (նախնական ախտորոշումը՝ մինինգոկոկցեմիա՝ կայծակնային ձև) պատճառով մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Սերգեյի Հակոբյանը:             Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:          Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:   ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն