Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ նախագահի պաշտոնի համար մրցելու են 8 թեկնածուներ

Քաղաքականություն
4644290

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը։ Այս մասին տեղեկանում ենք  ՏԱՍՍ-ից։ ՌԴ ԿԸՀ տվյալներով ընդունվել է 8 թեկնածություն՝ 7-ը առաջադրված կուսակցության կողմից, մեկը՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ինքնաառաջադրված: Ինչպես և սպասվում էր,  ընտրություններին չի մասնակցի ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Նավալնին: Մյուս 7 թեկնածուներն են. Սերգեյ Բաբուրին («Ռուսական հասարակական միություն»), Պավել Գրուդինին (Կոմունիստական կուսակցություն), Վլադիմիր Ժիրինովսկի (Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Քսենյա Սոբչակ («Քաղաքացիական նախաձեռնություն»), Մաքսիմ Սուրայկին («Ռուսաստանի կոմունիստներ»), Բորիս Տիտով («Աճի կուսակցություն»), Գրիգորի Յավլինսկի («Յաբլոկո»): Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 18-ին: