Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիր Ծիրանին» ընդվզման քարողարշավ է անցկացրել Արարատի մարզում. տեսանյութ (տեսանյութ)

Քաղաքականություն
zaruhi1-1

Այսօր՝ փետրվարի 6-ին,  ժամը 11:00-ի սահմաններում «Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզչական խումբը  կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ համահայկական մեծ ընդվզման իրազեկման քարոզարշավի շրջանակներում այցելեց Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաք: Քարոզարշավի ընթացքում ելույթ ունենալով՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը խոսքում նշեց, որ պետք է վերջ տալ բռնապետությանը և գնալ  ժողովրդավարական, արդար երկիր կառուցելու ճանապարհով: Մենք հավատում ենք՝ հայ ազգը նորից վերածնվելու է և մենք հիմնադրելու ենք Հայաստանի Հանրապետություն, որը կլինի անկախ և միացյալ: Դեպի համազգային մեծ ընդվզում:   «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Արարատի մարզի Արարատ և Արտաշատ քաղաքներ այցելելուց հետո եղավ Մասիս քաղաքում:    Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն 06 փետրվարի 2018 Երևան