Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջիբլարթար Մասթերս. Լեւոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ

Սպորտ
a1aronyan

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը չորրորդ հաղթանակը տարավ Ջիբլարթարում ընթացող շախմատի Մասթերս մրցաշարում եւ դարձավ հաղթողի գլխավոր թեկնածուներից մեկը:   Այսօր նա սպիտակներով հանդիպեց անգլիացի գրոսմայստեր Նայջլ Շորթի հետ: Հենց խաղասկզբից Լեւոն Արոնյանը դիմեց ակտիվ գործողությունների եւ դիրքային առավելություն ստացավ: Պարտիայի միջնամասում նա որակ շահեց, որից հետո սեւերը դիմացան մինչեւ 39-րդ քայլը, որից հետո ստիպված հանձնվեցին:   Լեւոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, վաստակեց 5,5 միավոր եւ միացավ առաջատար Հիկարու Նակամուրային հետապնդող շախմատիստների ստվար խմբին: Այժմ նա ամերիկացի գրոսմայստերից հետ է մնում ընդամենը կես միավորով:   Մրցաշարին մասնակցող մեր շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանն այս տուրը բաց թողեց, քանի որ մնացել էր առանց մրցակցի: