A
A
Ջիբրալթար Մաստերս. Լեւոն Արոնյանը հաղթեց Շարդուլ Գագարեին
Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը երրորդ հաղթանակը տարավ Ջիբրալթարում ընթացող շախմատի փառատոնի Մասթերս մրցաշարում: Այսօր կայացած 6-րդ տուրում մեր շախմատիստը սեւերով մրցեց հնդիկ գրոսմայստեր Շարդուլ Գագարեի հետ: Լեւոն Արոնյանը վստահ անցկացրեց պարտիան, վերջնամասում որակ շահեց եւ 47-րդ քայլից հետո մրցակցին ստիպեց կանգնեցնել ժամացույցը: Մեր շախմատիստը վաստակեց 4,5 միավոր եւ կտրուկ բարելավեց իր մրցաշարային գործերը՝ առաջադիմելով մինչեւ 11-րդ հորիզոնական: Այս պահին աղյուսակը 5-ական միավորով գլխավորում են Հիկարու Նակամուրան, Իվան Շարիչը եւ Չանդա Սանդիպանը