Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը հաշտություն կնքեց Սերգեյ Գրիգորյանցի հետ

Սպորտ
a1chess-gibraltar

Ջիբլարթարում շարունակվող շախմատի Մասթերս խոշոր միջազգային մրցաշարում կայացավ 4-րդ տուրը: Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը, որն երկու անընդմեջ հաղթանակ էր տոնել նախորդ տուրերում, այսօր սեւ խաղաքարերով հաշտություն կնքեց Ռուսաստանը ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սերգեյ  Գրիգորյանցի հետ: Նա վաստակեց 3 միավոր եւ զիջեց դիրքերը՝ մրցաշարային աղյուսակում նահանջելով մինչեւ 25-րդ հորիզոնական: Մրցաշարին մասնակցող Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանն ընթացիկ տուրում ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Եպիշինի հետ: Նա այժմ ունի 2,5 միավոր եւ ընթացիկ աղյուսակում զբաղեցնում է 56-րդ տեղը: