A
A
«Ռուսաստանն Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ է մատակարարել»
Հունվարի 24-ին Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ, ՀՀ Աժ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ Արտաշես Գեղամյանին հետևյալ բովանդակությամբ. «Համաձայն Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների՝ Ռուսաստանն Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ է մատակարարել, որը հասել է նշանակման վայր նախորդ շաբաթվա վերջին : Առաջարկում եմ հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկել ռուսական զենքն ադրբեջանական կողմին վաճառելու հարցն ու այն պարտադիր քննարկման առարկա դարձնել այդ նիստում»: Լուսավոր Հայաստան