Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բա հնդկաձավարը, հավի միսը. Շարմազանովը Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazan

Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով «Առանձին ապրանքների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներին Նիկոլ Փաշինյանի ելույթին, նշում է, որ պետք չէ մեջբերել միայն սոխը և սխտորը։ Պետք է խոսել նաև հնդկաձավարի մասին։ «Հավի միսը 20 տոկոսով իջել է, շաքարավազը 14տոկոսով իջել է։ 52 տոկոսով հնդկաձավարն է իջել։ Բա սրա մասի՞ն ինչի չեք խոսում»։ Էդուարդ Շարմազանովն ասում է՝ թող այնպիսի տպավորություն չստեղծվի, թե իրենց ուշքը գնում է, որ առանձին ապրանքներ թանկանում են, և ժողովրդի սոցիալական վիճակը դրանից կարող է ավելի վատթարանալ։ «Մենք ապրում ենք ազատ շուկայական տնտեսություն ունեցող երկրում։ Իշխանությունը պետք է գնաճի հնարավոր բացասկան ազդեցությունները մեղմացնի։ Դիզվառելիքի թանկացումը բացասաբար կազդի գյուղատնտեսության վրա, բայց մենք Հանրապետության նախագահի առաջարկով ծրագրում ենք սուբսիդավորել գյուղացիական տնտեսություններին, որպեսզի բացասական հետևանքները հնարավորինս մեղմենք կամ չեզոքացնենք։ Էդուարդ Շարմազանովը նշում է, որ գնաճի դեմ կարելի է պայքարել նաև ներքին արտադրությունը զարգացնելով, սուբսիդավորելով կամ օգտվելով այլընտրանքից։ «ԵԱՏՄ-ին միանալը ոչ թե բացասաբար է անդրադարձել մեր տնտեսության վրա, այլ ընդհակառակը՝ այլընտրանքային հնարավորություն է տալիս մեզ ավելի էժան ապրանքներ ներկրելու։ Ես պրոֆեսիոնալ տնտեսագետ չեմ, բայց կարծում եմ՝ գների արհեստական անկումը վնաս է տնտեսական աճին։ Խնդիրը պետք է լինի ոչ թե գների արհեստական իջեցնելը, այլ այնպիսի պայմաններ ստեղծելը, որ մեր ժողովրդի եկամուտներն ավելանան»։ Ամփոփելով ելույթը՝ Էդուարդ Շարմազանովն դարձյալ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի ելույթին։ «Ես չեմ կարծում, որ պետք է առաջարկել խառը կանաչի կամ սխտր ուտել։ Մենք բոլորս պետք է անենք այնպես, որպեսզի մեր հասարակության յուրաքանչյուր ներակայացուցիչ հնարավորություն ունենա իր ընտանիքը արժանապատիվ պահել»։