Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2 մլն դրամ աշխատավարձ ստացողները կտուժեն 34 420 դրամով (տեսանյութ)

Քաղաքականություն
Vahagn-Hambardzumyan

Հարկային օրենսգրքի փոփոխությունը աշխատավարձերի վրա կարող է ունենալ և դրական, և բացասական ազդեցություն: Իր ուսումնասիրած տվյալներն այսօրվա ասուլիսում ներկայացրեց ՊԵԿ «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը: «600 000 վարձու աշխատողների մոտ 90 %-ը այն տիրույթում է, որի վրա ազդեցությունը դրական է, այսինքն՝ մինչև 279 000 դրամը: Մինչև 2 մլն դրամը արել ենք հաշվարկներ, որի դեպքում բացասական ազդեցությունը 34 420 դրամ է»,- ասում է պարոն Համբարձումյանը: Ըստ նրա՝ պետական, հանրային և մասնավոր հատվածի որոշ ոլորտներում աշխատավարձերի թերհայտարարագրում չկա՝ բանկային համակարգեր, Էլեկտրացանց, Հայռուսգազարդ և այլն, մասնավոր հատվածի մեծ մասը աշխատավարձերի լուրջ թերհայտարարագրում ունի: «Եթե մինչև հիմա մենք ունեինք չձևակերպելու խնդիր, արհեստավարժորեն պայմանագիրը կնքում էին, բայց չէին հայտարարագրում՝ մինչև հաջորդող ամսվա 20-ը ժամանակ ունենալու հանգամանքով պայմանավորված, հիմա Հարկային օրենսգրքով փոխվել է, ասում է՝ վարձու աշխատողը աշխատանքի դուրս գալուց առաջ պիտի պարտադիր հայտարարագրված լինի համակարգում»,-նշում է նա: Նրա ներկայացրած հաշվարկների համաձայն՝ նախքան հարկումը, օրինակ, 80 000 դրամ աշխատավարձ ստացողը, որը մինչև օրենսգրքի փոփոխությունն առձեռն ստացել է 60 480 դրամ աշխատավարձ, օրենսգրքի փոփոխությունից հետո կստանա 1120 դրամ ավելի՝ 61 600 դրամ, նախքան հարկումը 90 000 դրամ ստացողը («մաքուր»՝ 68 040) կստանա 1260 դրամ ավելի՝ 69 300 դրամ և այլն: 279 000 («մաքուր»՝ 208 380) դրամ աշխատավարձ ստացողների վրա Հարկային օրենսգրքի փոփոխությունները չեն ազդի: Դրանից ավելի բարձր ստացողների վրա կազդեն արդեն բացասաբար: Նախքան հարկելը 1 մլն («մաքուր»՝ 741 920) դրամ աշխատավարձ ստացողի վրա այն բացասաբար կանդրադառնա 14 420 դրամով, 2 մլն.- դեպքում՝ («մաքուր»՝ 1 481 920) 34 420 դրամով: