Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասուն Միքայելյանին չթույլատրվեց հարց տալ ԿԲ նախագահին (տեսանյութ)

Քաղաքականություն
yu1RhMrplq8

«Առանձին ապրանքների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներին Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, դիմելով ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, կոչ արեց մարդկանց հասկանալի լեզվով հարցերին պատասխանել։ Ելք խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը եւս հարց ուներ ԿԲ նախագահին, սակայն չթույլատրվեց։ «Պարոն Միքայելյան, ես ինձ անհարմար եմ զգում` ձեզ մերժել, սակայն հիմա հաջորդ զեկուցողն է ելույթ ունենալու։ Ես ինքս էլ հարց ունեի, բայց չտվեցի, քանի որ ժամանակը սպառվեց»,- վստահեցրեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։ Այժմ ելույթ է ունենում ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը։ Նա նշեց, որ «Հարկային օրենսգրքի» փոփոխություններով տրանսպորտային միջոցների գների բարձրացում չի կարող լինել»։ Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը, նրան հարց ուղղելով, հետաքրքրվեց` ինչ է արել Կառավարությունը, որպեսզի գնաճային սպասումները մեղմելու կամ ճնշելու ուղղությամբ. «Քանի որ շատ տնտեսվարողներ օգտվեցին իրավիճակից եւ շատ ապրանքատեսակների հարցում սպեկուլյատիվ, աղացող գնաճ արին»։ Վախթանգ Միրումյանը նշեց, որ տարբեր միջոցառումներ են նախատեսել։ Ելք խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը ՊԵԿ նախագահից հետաքրքրվեց` եթե ակցիզային հարկը չի ազդելու դիզվառելիքի ներմուծողների համար, այդ դեպքում գյուղմթերքի արտադրողների վրա ինչպես է դա անդրադառնալու. «Հաշվարկե՞լ եք, թե ինչ ազդեցություն է այն ունենալու գյուղմթերքի գների վրա»: «Այո, միակ ոլորտը գյուղատնտեսությունն է, որ խնդրահարույց է։ Խնդիրը կներկայացնի ոլորտային նախարարը»,- նշեց Վախթանգ Միրումյանը։