Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ելք-ի պատգամավորը հիշեցրեց, որ ՀՀ-ն սոցիալական պետություն է (տեսանյութ)

Քաղաքականություն
gevorg-gorgisyan

ԵԼՔ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտարարությունների ժամին իր ելույթում հիշեցրեց մի փաստ, ըստ որի ՀՀ Սահմանադրության համաձայն Հայաստանի հանրապետությունը սոցիալական պետություն է. «Նշանակում է, որ պետությունը, կառավարությունը, իշխող խումբը պետք է հոգ տանի ՀՀ քաղաքացիների սոցիալական խնդիրների մասին։ Իսկ ինչ ունենք  մենք։ 2017 թվականի վերջում մենք ունեինք առաջին անհրաժեշտության ապրանքների մինչև 40 տոկոս գնաճ, նույնիսկ եթե հավատանք պաշտոնական աղբյուրներին, որ այդ ամենը պայմանավորված էր միջազգային գների աճով, մենք ունենք իրավիճակ, երբ  2018 թվականից սկսելու ենք գործել ԵԱՏՄ պայմանավորվածությունով և դրանով պայմանավորված, մենք ունենալու ենք և ունենք մինչ 900 ապրանքների գնաճ»։