Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորում ամբողջությամբ այրվել է կոշիկի արհեստանոց

Պաշտոնական
911

Հունվարի 8-ին, ժամը 09:58-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 116 հասցեի մոտակայքում այրվում է կոշիկի արհեստանոց: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդանանց փողոցի թիվ 118ա հասցեում գործող Ռ. Մ.-ի վարձակալած կոշիկի արհեստանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:12-ին, մարվել՝ 10:34-ին: Ամբողջությամբ այրվել է կոշիկի արհեստանոցը՝ գույքով (մոտ 10 քմ):