A
A
Կարեն Գրիգորյանը՝ շախմատի «Jolimark» միջազգային մրցաշարի հաղթող
Հոնկոնգում ավարտված շախմատի «Jolimark» միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 16 երկրների 97 շախմատիստ, հաղթեց մեր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Նա 9 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ վստահորեն զբաղեցրեց առաջին տեղը: Նրան հաջորդող երեք շախմատիստները հետ մնացին մեկական միավորով: Կարեն Գրիգորյանը ոսկե մեդալից բացի ստացավ 10000 հոնկոնգյան դոլար պարգեւավճար: Նա նաեւ 5 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: