A
A
«Հաջորդ տարվա համար մտահոգված ենք». Հրաչ Բերբերյան (տեսանյութ)
Տարին գյուղատնտեսության համար ծանր էր: Ցրտահարությունն ու երաշտը խնդիրներ ստեղծեցին անասնակերի, բանջարեղենի, ինչպես նաեւ խաղողի արտադրության հետ, ասում է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: «Այն աշխատանքները, որոնք նախորդ տարի պետք է կատարվեին ու ապահովեին գյուղացուն այն ռեսուրսները, որոնք նա պետք է ներդներ հողի վրա, չկատարվեց: Արդյունքում ունեցանք քիչ քանակությամբ պարարտանյութ: Տարին նաեւ սակավաջուր էր, Սեւանի ջուրը վերցրեցինք: Մեր գյուղացին արեց այն, ինչ կարող էր: Հաջորդ տարվա համար մտահոգված ենք, այդպես էլ պարզ չէ՝ պարարտանյութ գյուղացին կստանա՞, թե՞ շուկան կազատականացվի»: