Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ–ԵՄ համաձայնագիրը ՌԴ ազգային շահերին սպառնալիք չէ. Զատուլին. Tert.am

Քաղաքականություն
zatulin

Մենք չենք համարում, որ Եվրամիության հետ Հայաստանի համաձայնագիր կնքելը սպառնալիք է՝ Ռուսաստանի ազգային շահերին ուղղված, եթե, իհարկե, այն չի խախտում Հայաստանի պարտավորվածությունները ԵԱՏՄ-ի շրջանակներում. լրագրողների հետ զրույցում խոսելով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի՝ ՌԴ-ի և ԵՄ-ի միջև կամուրջ լինելու հնարավորության մասին՝ այսպես ասաց ռուս հայտնի վերլուծաբան, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: «Այո, մենք նկատի ենք առնում և ունենք իրավունք նկատի առնելու ոչ միայն Հայաստանը, այլ նաև այն, որ աշխարհի հայերը դրական են տրամադրված Ռուսաստանի և նրա քաղաքականության նկատմամբ, և շատ հաճախ այդ մասին արտահայտվում են այլ երկրներում ապրող հայերը»,- ասաց նա: Ավելին՝ այստեղ