Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ելք»-ը տալիս է Նախագահի թեկնածուի անունը

Քաղաքականություն
ELQ

«Ելք» խմբակցությունը  ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրում Ազգային ժողովի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը. «Պատիվ ունեմ տեղեկացնել, որ «Ելք» խմբակցությունը քիչ առաջ տեղի ունեցած նիստում որոշեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։ «Ելք»-ը բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ՝ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների ¼-ի ստորագրություններն ապահովելու համար»