Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոլովակ՝ թմրամիջոց գործածողների կյանքի վրա ԶԼՄ-ների ունեցած ազդեցության մասին. ՀՔԱՎ (տեսանյութ)

Հասարակություն
image-2

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2011թ.-ից մշտադիտարկում է Հայաստանի Հանրապետությունում զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվող նյութերը՝ հավաքագրելով և վերլուծելով թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները։ Զանգվածային լրատվության միջոցներով թմրամիջոցներ գործածող անձանց վերաբերյալ նյութերի հիմնական մասը ներկայացվում է որպես հանցավոր գործունեություն՝ սովորաբար չանդրադառնալով և ուշադրություն չդարձնելով առավել առաջնային՝ առողջապահական ասպեկտին: Այսպիսի մոտեցումը նպաստում է թմրամիջոց գործածող անձանց նկատմամբ կարծրատիպային բացասական վերաբերմունքի ձևավորմանն ու ամրապնդմանը, որն իր հերթին առաջացնում է ոչ թե օգնություն տրամադրելու, այլ հասարակությունից մեկուսացնելու չհիմնավորված համոզմունք ու ցանկություն: Թմրամիջոց գործածող անձանց կյանքի վրա զանգվածային լրատվության միջոցների ունեցած ազդեցությունը ներկայացված է անիմացիոն հոլովակի տեսքով: Ավելին՝ այստեղ