Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Սարգսյանը Հրանտ Մելքումյանից խլեց 1-ին տեղը

Կարևոր լուրեր Սպորտ
Untitled-collage-5-1

Լոնդոնում ավարտված Chess Classic FIDE OPEN շախմատային մրցաշարում հաղթեց Հայաստանի շախմատիստ Գաբրիել Սարգսյանը: Վերջին 9-րդ տուրում մեր գրոսմայստերը հաղթելով անգլիացի Ջոնաթան Հոուկինսին, վաստակած 7,5 միավորով հավասարվեց իր հայրենակից Հրանտ Մելքումյանին, որը մինչ այդ գրոսմայստերական ոչ-ոքի էր խաղացել Ալեքսանդր Մոտիլեւի հետ: Մրցաշարի կանոնակարգով հաղթող ճանաչվեց ՖԻԴե-ի վարկանիշային աղյուսակում բարձր տեղ զբաղեցնող շախմատիստը: Դա Գաբրիել Սարգսյանն էր, որը իր վարկանիշով 2-րդն էր այս մրցաշարում, իսկ ահա Հրանտ Մելքումյանը՝ 9-րդը: Երրորդ տեղը նույնպիսի արդյունքով զբաղեցրեց ֆրանսիացի Սեբաստիան Մազեն: Մրցանակակիր շախմատիստները պարգեւատրվեցին համապատասխանաբար 5000, 4000 եւ 3000 ֆունտ սթեռլինգով: Untitledյգ