A
A
Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ
Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լոնդոնում ընթացող London Chess Classic գերմրցաշարի 7-րդ տուրում: Մեր հայրենակիցը սպիտակներով մրցեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Լեւոն Արոնյանը պարտիայի ընթացքում չնայած դիրքային առավելություն ստացավ, սակայն չկարողացավ այն վերածել նյութականի եւ 45-րդ քայլին հաշտություն կնքեց: Մեր գրոսմայստերը վաստակեց 3,5 միավոր եւ այս պահին բաժանում է 3-6-րդ տեղերը: Վաղը կայանալիք 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի անգլիացի գրոսմայստեր Մայքլ Ադամսի հետ: