Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Արոնյան – Նակամուրա. Հանդիպում առաջատարի հետ (տեսանյութ)

Սպորտ
a1aronyan

Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարում այսօր կկայան 7-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Վեց տուրից հետո մեր գրոսմայստերը 3 միավորով բաժանում է 3-7-րդ տեղերը, իսկ նրա մրցակիցը 3,5-ով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Լեւոն Արոնյան - Հիկարու Նակամուրա պարտիան կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 18:00-ին: Շախմատասերներն այն ուղիղ հեռարձակմամբ կարող են հետեւել մեր կայքէջում՝ ստորեւ: