Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աժ-ը վավերացրեց երեկվա բոլոր նախագծերը, հիմա քննարկվում է բյուջեն (տեսանյութ)

Քաղաքականություն
aj-3

ԱԺ-ում այսօր քվեարկվեցին երեկ քննարկված բոլոր նախագծերը: Խորհրդարանը ընդունեց «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը վավերացնելու վերաբերյալ», «Այլընտրանքային ծառայության մասին», «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին», «Հարկային ծառայության մասին» եւ այլ նախագծեր: Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարման կարգով հայտարարեց. «ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ներկա չէ, սակայն, չգիտեմ, ինչ-որ հրաշքով՝ հեռակա կարգով, մասնակցում է քվեարկությանը: Ես խնդրում եմ արձանագրություններում իր բացակայությունը ֆիքսել: Քվեարկությունների 90 տոկոսն անցել ենք, Ալեքսանյանը չի եղել, սակայն քվեարկել է»: «Շատ լավ»,- արձագանքեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Դահլիճից սկսեցին արձագանքել Նիկոլ Փաշինյանի խոսքերին: https://youtu.be/_c5M1n37GIM Քվեարկություններից հետո ԱԺ-ն սկսեց քննարկել 2018թ. պետական բյուջեի նախագիծը: Այն ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նա նշեց, որ պատգամավորների ու խմբակցությունների կողմից նախագծի վերջնական տարբերակի համար ստացել են 111 առաջարկություն: