A
A
Վիշվանաթան Անանդը չկարողացավ կոտրել Լեւոն Արոնյանի պաշտպանական գիծը
Լոնդոնում ընթացող London Chess Classic սուպերմրցաշարում այսօր կայացան 4-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը մրցեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Սպիտակներով հանդես եկող հնդիկ գրոսմայստերը հենց սկզբից փորձեց տիրել նախաձեռնությանը, սակայն մեր շախմատիստը շատ վստահ պաշտպանվեց, իսկ 31-րդ քայլից հետո մրցակցին ստիպեց հաշտություն կնքել: Այդպիսով, Լեւոն Արոնյանը 4-րդ անընմեջ ոչ-ոքի խաղաց մրցաշարում եւ վաստակեց 2 միավոր: Նա, ինչպես նաեւ Վիշվանաթան Անանդը, այժմ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Մնացած չորս պարտիաները դեռ շարունակվում են: Հաջորդ 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: