Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրամիությունը Եվրոպա չէ. Աշոտ Մանուչարյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
manucharyan

ՀՀ-ԵՄ ասոցացման պայմանագրի կնքումից հետո ռուսական լրատվամիջոցների հիստերիան Գազպրոմից չէ ուղղորդված, այլ՝ ամենավերևներից: Այս կարծիքին է քաղաքական, հասարակական գործիչ Աշոտ Մանուչարյանը:  «Քանի որ գիտեն՝ հայկական լրատվամիջոցները Սերժ Սարգսյանի ազդեցության տակ են, ապա մեր ԶԼՄ-ների խոսքն այնտեղ ընկալվում է որպես Սերժ Սարգսյանի խոսք: Ռուսաստանն էլ հրահանգել է իր ԶԼՄ-ներին՝ Սարգսյանին իր տեղը դնել»,- ասում է նա: Ըստ պարոն Մանուչարյանի՝ այս գործընթացները և երկրների միջև հարաբերությունները կառավարում է Համաշխարհային ֆինանսական համակարգը, որը, որպեսզի չկորցնի իր իշխանությունը, բախում է առաջացնում երկրների, իսկ պետությունների ներսում՝ մարդկանց միջև: Ա1+-ի հարցին, թե ինչ նպատակ էր հետապնդում Համաշխարհային ֆինանսական համակարգի՝ Հայաստանը Եվրոպային մոտեցնելու քայլը, քաղաքական գործիչը պատասխանեց. «Եվրամիությունը Եվրոպա չէ: Դա Համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի գործիքն է, որը ոչնչացնում է Եվրոպան: Եթե Եվրոպան ընդունում ենք կիրթ, սիրուն, միապաղաղ բան՝ փողկապներով, խոսում են անգլերեն, ֆրանսերեն և այլն, այդպես չէ: Եվրոպայում է ստեղծվել այդ քաղցկեղային համակարգը, որն այսօր ողջ աշխարհում իշխող է, և որը խեղդում, ոչնչացնում է մարդկությանը»: