Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը գլխավորեց Լոնդոնի մրցաշարը

Սպորտ
a1chess-london-1

Շախմատի London Chess Classic FIDE OPEN միջազգային մրցաշարում հանդես եկող մեր երկու շախմատիստներից առավել հաջող է մեկնարկել գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Երեկ կայացած 2-3-րդ տուրերում նա հերթականությամբ պարտության մատնեց նորվեգացի Օլավ Ռիստինգին ու անգլիացի Մարկ Հեբդենին, եւ վաստակած 3 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Այսօր նախատեսված 4-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սեւերով կխաղա իր գլխավոր մրցակիցներից մեկի՝ շվեդացի գրոսմայստեր Ջոնի Հեկտորի հետ:  Մեր մյուս շախմատիստը՝ Գաբրիել Սարգսյանը, 2-րդ տուրում հաղթեց հնդիկ Շահ Ֆենիլին, սակայն երրորդում ոչ-ոքի խաղաց ամերիկացի Ջոն Բարտոլոմյուի հետ: Նրա հաջորդ մրցակիցը իսպանացի միջազգային վարպետ Պաոլո Պինտո Լադրոն Դե Գուեւարան է, որը իր վարկանիշով 43-րդն է մրցաշարում: