Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Կարուանա - Արոնյան. Երկու հավակնորդների հանդիպում  (տեսանյութ)

Սպորտ
a1chess-aronyan

Լոնդոնում մեկնարկած London Chess Classic սուպերմրցաշարում այսօր կկայանան 2-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի իր առաջիկա մրցակիցներից մեկի՝ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Վերջին անգամ կողմերն իրար հետ հանդիպել են Սենտ Լուիսի արագ եւ կայծակնային շախմատի մրցաշարում, որտեղ յուրաքանչյուրը տարել է մեկական հաղթանակ: Այսօրվա տուրում մեծ հետաքրքրություն է առաջացրել նաեւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինի մրցամարտը: Հանդիպումները կսկսեն Երեւանի ժամանակով ժամը 18:00-ին: Շախմատասերները Կարուանա – Արոնյան եւ Կարյակին – Կարլսեն պարտիաները կարող են ուղիղ հետեւել մեր կայքէջում՝ ստորեւ: