«Փյունիկը» հաղթեց «Շիրակին» եւ մոտեցավ իր անմիջական մրցակցին (տեսանյութ)
Այսօր կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի հերթական հանդիպումը: Երեւանի «Փյունիկը» սեփական դարկի տակ ընդունեց Գյումրիի «Շիրակին» եւ բավական գոլառատ խաղում հաղթեց 3:2 հաշվով: Դաշտի տերերը Էրիկ Վարդանյանի եւ Պետրոս Ավետիսյանի խփած գոլերի հաշվին երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, բայց նիգերիացի ֆուտբոլիստ Սոլոմոն Ուդոյի դուբլի հաշվին հյուրերը կարողացան վերականգնել հավասարակշռությունը: Հանդիպման 90+3 րոպեին «Փյունիկի» պաշտպան Դիդիե Բորիս Կադիոն անկյունայինի խաղարկումից հետո գրավեց իր նախկին թիմի դարպասը եւ հաղթանակ պարգեւեց իր թիմին՝ 3:2: «Փյունիկը» վաստակեց 17 միավոր եւ ընդհուպ մոտեցավ 4-րդ տեղում գտնվող «Շիրակին», որն ունի 19 միավոր: Վաղը տեղի կունենա տուրի վերջին հանդիպումը: Առաջնության ետնապահ «Արարատն» իր հարկի տակ կընդունի 3-րդ տեղում ընթացող «Բանանցին»: