Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը կկայանա Լոնդոնում

Սպորտ
a1world-chess-212

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը կկայանա Լոնդոնում: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:  Մրցախաղը կկայանա 2018 թվականի նոյեմբերի 9-28-ը: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը կմրցի հավակնորդների մրցաշարի հաղթողի հետ: Վերջինիս բոլոր մասնակիցները հայտնի են: Նրանք են Լեւոն Արոնյանը, Շախրիար Մամեդյարովը, Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Դին Լիժենը, Ալեքսանդր Գրիշչուկը եւ Սերգեյ Կարյակինը: Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա 2018 թվականի մարտի 10-28-ը, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում: