Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծաղկաձոր օփենում» հաղթեց ուկրաինացի Վիտալի Բերնադսկին

Սպորտ
a1chess-1.12.

Ծաղկաձորում այսօր ավարտված շախմատի «Ծաղկաձոր օփեն» միջազգային մրցաշարում հաղթեց Վիտալի Բերնադսկին:   Ուկրաինացի գրոսմայստերը վերջին՝ 9-րդ տուրում, ոչ-ոքի խաղաց Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի հետ, վաստակեց 7 միավոր եւ միայնակ զբաղեցրեց 1-ին տեղը: Հինգ շախմատիստներ՝ այդ թվում Տիգրան Լ. Պետրոսյանը, առաջատարից ետ մնացին կես միավորով: Լրացուցիչ գործակիցներով մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց խորվաթ գրոսմասյտեր Մարին Բոսիոչիչը, իսկ երրորդ ճանաչվեց մեր շախմատիստը:   Հայկական շախմատի կենդանի լեգենդ, 66-ամյա Ռաֆայել Վահանյանը 6 միավորով մրցաշարն ավարտեց 10-րդ պատվավոր հորիզոնականում: Աղջիկներից լավագույն արդյունք ցույց տվեց Աննա Սարգսյանը, որը 9 հնարավորից վաստակեց 4,5 միավոր եւ գրավեց 38-րդ տեղը: a1+chess 1.12.-2