Ֆուտբոլի 2018թ աշխարհի առաջնության խմբերը հայտնի են
Այսօր Մոսկվայի Կրեմլի պալատում տեղի ունեցավ ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը: 32 երկրների հավաքականները բաժանվեցին 8 խմբերի, որոնց հաղթողները եւ 2-րդ տեղերը գարված թիմերը կմտնեն փլեյ-օֆֆ եւ արդեն օլիմպիական մրցակարգով կսկսեն պայքարել ՖԻՖԱ-ի գավաթի համար: Վիճակահանության արդյունքում ձեւավորվեցին այսպիսի քառյակներ. A խումբ. Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Ուրուգվայ B խումբ. Պորտուգալիա, Իսպանիա, Մարոկո, Իրան C խումբ. Ֆրանսիա, Ավստրալիա, Պերու, Դանիա D խումբ. Արգենտինա, Իսլանդիա, Խորվաթիա, Նիգերիա E խումբ. Բրազիլիա, Շվեյցարիա, Կոստա Ռիկա, Սերբիա F խումբ. Գերմանիա, Մեքսիկա, Շվեդիա, Հարավային Կորեա G խումբ. Բելգիա, Պանամա, Թունիս, Անգլիա H խումբ. Լեհաստան, Սենեգալ, Կոլումբիա, Ճապոնիա Ըստ նախնական տվյալների, բավական հետաքրքիր կազմեր են հավաքվել D, E եւ F խմբերում: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի եկող տարվա հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Բացման խաղում կհանդիպեն Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի հավաքականները: Այն, ինչպես նաեւ եզրափակիչ հանդիպումը, տեղի կունենան Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: