Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոշոր սկանդալ ադրբեջանական ֆուտբոլում

Սպորտ
a1adrbejan

Ադրբեջանական «Կեշլյա» ակումբի ղեկավարությունը թիմի երկու ֆուտբոլիստներին մեղադրել է պայմանավորված խաղերին մասնակցելու մեջ, կոչ անելով իրավապահ մարմիններին՝ հետաքննություն կատարել այդ ուղղությամբ: Ֆուտբոլիստները հեռացվել են ակումբից: Ինչպես նշել է թիմի գլխավոր մարզիչ Ռամիզ Մամեդովը, նրանք վերջին մի քանի խաղերում հանդես են եկել իրենց հնարավորություններից ցածր որակով, որը կասկած է հարուցել:   «Հույս ունեմ, որ երկուսն էլ շուտով կվերադառնան իրենց ընտանիքները: Կարծում եմ, որ նրանք կարդարացվեն: Այս հարցում գլխավորն այն է, որ չտուժի ողջ ադրբեջանական ֆուտբոլը», - ասել է մարզիչը: Նշենք, որ կասկածի տակ են հայտնվել «Կեշլյայի» անկացրած վերջին 6 հանդիպումները, որոնցում թիմը պարտություն է կրել: