«Ծաղկաձոր օփեն». Տիգրան Լ. Պետրոսյանը հաղթեց եւ մոտեցավ առաջատարներին
Ծաղկաձորում ընթացող «Ծաղկաձոր օփեն» միջազգային մրցաշարում այսօր կայացան նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները: Մրցաշարի առաջատարներ Վիտալի Բերնադսկին ու Մարին Բոսիոչիչը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Վլադիմիր Օնիշչուկի ու Ռոբերտ Հովհաննիսյանի հետ եւ իրենց վաստակած միավորների քանակը հասցրին 6,5-ի: Նրանց բոլորից շատ մոտեցավ միայն մեր գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը, որը սպիտակներով հաղթեց ղազախստանցի Ռինատ Ջումաբաեւին եւ վաստակեց 6 միավոր: Հենց այս եռյակն էլ վաղը կայանալիք 9-րդ տուրում կվիճարկի մրցանակային տեղերը: Նրանց կարող են ձեռնոց նետել 5,5-ական միավոր ունեցող մրցակիցները, որոնց թվում են մեր շախմատիստներ Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, ինչպես նաեւ Վրաստանն ու Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակիցներ Դավիթ Հարությունյանն ու Դավիթ Պարավյանը: Ահա ավարտակ տուրի կենտրոնական պարտիաները. Դավիթ Հարությունյան - Վիտալի Բերնադսկի Մարին Բոսիոչիչ – Սունդար Սիյամ Արամ Հակոբյան - Տիգրան Լ. Պետրոսյան Վլադիմիր Օնիշչուկ – Ալեքսեյ Կիսլինսկի Դավիթ Պարավյան – Ռոբերտ Հովհաննիսյան