Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՏՄ պայմանագրի գործողության դադարեցման հարցը չմտավ ԱԺ օրակարգ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
etm

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ՝ «ԵԼՔ»-ի առաջարկած նախագիծը։ Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, թե ինչ վնասներ ենք կրել ԵԱՏՄ-ին անդամակցելով եւ դեռ ինչեր ենք կրելու. գնալով վիճակը ծանրանալու է: Նա ասաց, որ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները զարգացման մեծ տեղ ունեն, բայց չեն զարգանում, կենացների մակարդակում են: Նա նշեց, որ ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնած բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում աշխատանքի անցնել այնտեղ՝ որպես վարորդ, վարորդական իրավունքի հարց կա, 900 ապրանք թանկանալու է. դեղորայքը, շաքարավազը թանկանալու են, մեքենաների մաքսազերծումը թանկանալու է։ Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը  «Ելքին» հիշեցրեց, որ նախընտրական քարոզչության ժամանակ միայն մի քաղաքական ուժ էր բարձրացնում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը՝ «Ազատ դեմոկրատները», ուստի արդյո՞ք «Ելքի» նախաձեռնությունն ունի հանրային պահանջ. «Այս հարցը ոչ թե ժամանակավրեպ է, այս հարցը Հայաստանի քաղաքական օրակարգում գոյություն չունի, քանի իշխանությունները մենք ենք, քանի իշխանության է ՀՀԿ-ն՝ իր կոալիցիոն գործընկերոջ հետ: Այն է՝ առնվազն մինչեւ 2022-ը»: Հանձնաժողովը դեմ քվեարկեց, ու քննարկվող հարցը չմտավ ԱԺ օրակարգ։ Ելույթները՝ տեսանյութով