Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լսումներ ԱԺ-ում՝ ՀՀ-ԵՄ գործընկերության թեմայով

Քաղաքականություն
eumaps

Դեկտեմբերի 1-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաեւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ` «Հայաստան-ԵՄ. համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» թեմայով: Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: