Բնության հատուկ պահպանվող տարածքներ. ԱԺ լսումները՝ ուղիղ (տեսանյութ)
Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ԱԺ լսումների ժամանակ այսօր իր ելույթում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն նշեց, որ Հայաստանի տարածքի 13,1 տոկոսը՝ բնության պահպանության տարածքը, պետք է ընդլայնել, իսկ պահպանությունն ավելի կանոնավոր դարձնել: Իսկ դրա համար նոր ծրագրեր են պետք: Կառավարությունը ունի քայլեր` Ջերմուկը, Տաթեւ ազգային պարկը եւ այլն: Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ անհատներն էլ են նախաձեռնություններով հանդես գալիս այս հարցում. նրանցից մեկը Գագիկ Ծառուկյանն է, որը ներդրում է կատարել:
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները եւ լուծման ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել ստորև