Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

223 զինծառայողի ընտանիքի կառավարությունը բնակարան կհատկացնի

Քաղաքականություն
building

Բնակարանի կարիքավոր զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման ծրագրերի իրականացման նպատակով այս շաբաթ Պաշտպանության նախարարի ներկայացրած նախագծի համաձայն՝ կառավաությունը համապատասխան որոշում կընդունի։ Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների (ազատամարտիկների) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, ավելի թափանցիկ և հասցեական իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 10-ի N 1016-Ն որոշմամբ կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում վերոնշյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է. - Երևան քաղաքում` սեփականության իրավունքով անհատույց բնակարանի տրամադրում, - ՀՀ այլ քաղաքային և գյուղական վայրերում` բնակարան ձեռքբերելու նպատակով բնակարանների գնման վկայագրերի հատկացման միջոցով անհատույց ֆինանսական աջակցության տրամադրում: Վերը նշված որոշմամբ սահմանված կարգի համաձայն անհատույց ֆինանսական աջակցության չափի և բնակարանների գների համար հիմք են ընդունվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացված 2017թ-ի 2-րդ եռամսյակի ընթացքում ձևավորված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարնների շուկայական միջին գները: Սահմանված կարգի պահանջներին համապատասխան Երևան քաղաքում սեփականության իրավունքով բնակարանների ձեռքբերման համար անհրաժեշտություն է առաջանում ՀՀ կառավարության 29.12.2016թ. N 1313-Ն որոշմամբ նշված ծրագրի գծով հաստատված ցուցանիշների մեջ ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով իրականացնել վերաբաշխումներ, հաստատել գնումների պլան և նոր արդյունքային ցուցանիշներ:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:
ՀՀ կառավարության կողմից հաստատված չափորոշիչների համաձայն զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների ապահովումը:
  1. Կարգավորման նպատակը և բնույթը:
ՀՀ պետական բյուջեի նշված ծրագրով նախատեսված 1.500.000,0 հազ.դրամ հատկացումների շրջանակներում Երևան քաղաքում իրականացնել 974.724,0 հազ.դրամ արժեքով 76 բնակարանների ձեռքբերում և 525.276,0 հազ.դրամ արժեքով ՀՀ մարզերում 147 ընտանիքների անհատույց պետական ֆինանսական աջակցության գծով բնակարանների գնման վկայագրերի տրամադրում:
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:
ՀՀ պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներ:
  1. Ակնկալվող արդյունքը:
ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 2017թ-ին անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան տրամադրել 223 ընտանիքների կամ կարիքավորների 11,2%-ին: