Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 2 զոհ, 2 վիրավոր

Կարևոր լուրեր Պաշտոնական
a4a5806fa520a6ed8ba53a77119d0510

Նոյեմբերի 26-ին, ժամը 22:02-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Ծովազարդ գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է օգնություն:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Գավառ հատվածի 14-րդ կմ-ին բախվել են Mercedes E 320 մակնիշի 41 NX 001 (վարորդ՝ 1992 թ. ծնված Մ. Կ.) և Nissan Qashqai մակնիշի 19 OO 048 (վարորդ` 1960 թ. ծնված Ա. Կ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Փրկարարները Mercedes E 320 մակնիշի ավտմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1989 թ. ծնված Գ. Կ.-ի և վարորդի դիերը, իսկ Nissan Qashqai մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1961 թ. ծնված Կ. Մ.-ը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Սևանի ԲԿ, վարորդը՝ Գավառի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Shamshyan.com -ի տվյալներով, դեպքի վայր ժամանած՝ մահացածների հարազատները ասում էին, որ նրանք աշխատում էին ոստիկանության Մարտունու բաժնում և Երևանից վերադառնալիս են եղել հարսանեկան արարողությունից: