Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանկական Եվրատեսիլ 2017». Հայաստանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
Untitled6

Թբիլիսիում ավարտվեց  փոքրիկների մեծ մրցույթը՝ «Մանկական Եվրատեսիլ 2017»-ը:  Հայաստանը ներկայացնող 9-ամյա Միշան փայլուն կատարեց իր  «Բումերանգ»  երգը՝ վաստակելով 148 միավոր և զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականը մրցույթում զբաղեցրեց Ռուսաստանը: Երկրորդ հորիզոնականում հայտնվեց Վրաստանը, իսկ երրորդում՝ Ավստրալիան: Միշան 12 միավոր ստացավ Կիպրոսից, 10-ական միավորներ վաստակեց Ալբանիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Վրաստանից, 8-ական միավորներ ստացավ Բելառուսից և Պորտուգալիայից, 7 միավոր Մալթայից, 3՝ Ավստրալիայից և 2-ական միավորներ Մակեդոնիայից և Սերբիայից: Այս տարի  էլ քվեարկելու հնարավորություն ուներ նաեւ հանդիսատեսը՝ առցանց: Հաղթողը որոշվել է ժյուրիի եւ առցանց քվեարկության արդյունքներով: