Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրյուսելում ամփոփվում են Արևելյան գործընկերության գագաթնաժողովի աշխատանքները. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitledդե

«Մենք ցանկանում էինք մեր արեւելյան հարեւաններին մոտեցնել Եվրոպական միությանը»,- ամփոփիչ ասուլիսում հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ։ Արեւելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի ավարտից հետո նա չթաքցրեց, որ հպարտանում է ձեռքբերումներով ․ «Մեր նվաճումները մեր ազգերին, տնտեսությունը եւ երկրները մոտեցնում են իրար: Մի խոսքով՝ մենք վերամիավորում ենք Եվրոպան քայլ առ քայլ»: Նա հիշեց ասոցացման համաձայնագրերը Վրաստանի, Մոլդովայի եւ Վրաստանի հետ։ Իսկ Հայաստանի հետ ստորագրված փաստաթուղթը նա անվանեց հավակնոտ։ Ինչ վերաբերում է Արեւելյան գործընկերության հռչակագրին , այն  նա համարեց փոխզիջման արդյունք։ « Ես կնախընտրեի, որ այս հռչակագրի բառընտրությունն ավելի հավակնոտ լիներ: Բայց մենք որոշեցինք, որ մեր միասնությունն ավելի կարեւոր առարկա է: Եվ մեր միասնությունն առավելագույնս լավ արտացոլված է հռչակագրի մի պարբերությունում, այն է՝ գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատում են իրենց պարտավորությունը ամրապնդել ժողովրդավարությունը, օրենքի իշխանությունը, մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները»: 19․03 Արևելյան գործընկերության գագաթնաժողովի աշխատանքների ամփոփման նպատակով Բրյուսելում տեղի է ունենում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի և ԵՄ-ում նախագահող Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասի ասուլիսը: Ներկայացնում ենք ասուլիսը ուղիղ հեռարձակմամբ: