Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» թերի կազմով հաղթեց «Փյունիկին»

Սպորտ
sport-alashkert-24.11.

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի մեկնարկային խաղում Երեւանի «Ալաշկերտը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց Երեւանի «Փյունիկին»: Միակ գոլը 23-րդ րոպեին խփեց հարձակվող Միհրան Մանասյանը: Տատնտերերը խաղն ավարտեցին 10 հոգով, քանի որ 61-րդ րոպեին դաշտից հեռացվեց կիսապաշտպան Խորեն Վերանյանը: «Ալաշկերտը» վաստակեց 30 միավոր եւ էլ ավելի ամրապնվեց առաջին հորիզոնականում: Այժմ ալաշկերտցիները 10 միավորով են գերազանցում երկրորդ տեղում ընթացող «Գանձասար-Կապանին», որը նոյեմբերի 26-ին կհյուրընկալվի «Բանանցին»: