Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
lavrov

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ ժամանել է Երեւան: Լավրովը Երեւան է ժամանել Բաքվից, որտեղ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ։ Օդանավակայանից  ՌԴ ԱԳՆ -ն առաջինն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Սերգեյ Լավրովին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: ՌԴ արտաքին գործերի նախարարն այնուհետև այցելեց Հայոց ցեղասպանության թանգարանին կից գտնվող հիշողության պուրակ, որտեղ ջրեց 2007 թվականին իր կողմից տնկած ծառը: