Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շատ տխուր է, որ բժշկի գործունեությունը պատշարի աշխատանքի հետ են համեմատում» (տեսանյութ)

Քաղաքականություն
ara-babloyan-1

ԱԺ-ում այսօր ՀՀԿ պատգամավորներ Կարեն Ավագյանի եւ Հրայր Թովմասյանի ներկայացրած «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների անելու մասին նախագծի քննարկմանը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր արտահերթ ելույթում հայտարարեց, որ ցավալի է ու շատ տխուր է, որ կան գործընկերներ, որոնք բժշկի գործունեությունը պատշարի աշխատանքի հետ են համեմատում. «Բժիշկները շատ հաճախ հոգեբանական անհավասար վիճակում են լինում, ու կարող են հունից դուրս գալ: Սակայն դա չի նշանակում, որ նրան պետք է բռնության ենթարկել: Երբ սպանել են, ասենք, Շտապօգնության բժշկին, էլ ո՞վ պետք է օգնի հիվանդին: Մենք այս օրենքով չենք ասում, որ բուժաշխատողը պետք է արտոնյալ լինի, սակայն ասում ենք, որ հիվանդը նրա մոտ շատ հաճախ գալիս է նյարդային վիճակում: Ճիշտ գնահատենք այս կամ այն մասնագետի աշխատանքը»:  Հարակից զեկուցող Պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը իր ելույթում նախ ասաց. «Աստված բոլորիդ ու բոլորիդ բարեկամներին առողջություն տա, որ բժշկի կարիք չլինի: Մենք խոսում ենք այն արժեքի մասին, որ պաշտպանում է բժիշկը: Քր.Օր-ում կան հոդվածներ, որտեղ կան մասնագիտություններ, որոնք առանձնացված են բռնության մասով: Կոչ եմ անում կողմ քվեարկել այս նախագծի օգտին»:  Հիմնական զեկուցող, նախագծի հեղինակ Կարեն Ավագյանը իր եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնեց նախագծին բոլոր կողմ արտահայտվածներին. «Նաեւ՝ առողջություն այն մարդկանց, որոնք գնահատում են բժշկի աշխատանքը»: