Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շավարշ Քոչարյան. «Իրավիճակը որոշակի առումով պայթյունավտանգ է». Առավոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
shavarsh

Ռուսաստանում անցկացվող ՀՀ մշակութային օրերին մասնակցելու նպատակով ՌԴ մեկնած Սերժ Սարգսյանի այցի վերաբերյալ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր ասել է, որ վաղուց էր նախապատրաստվում էր: Ըստ Շավարշ Քոչարյանի. «Մյուս կողմից ակնհայտ է, որ որոշակի ակտիվություն կա համանախագահների կողմից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: Ընդհանուր առմամբ գործընթացի վեկտորը տրվել է Վիեննայում, եւ առ այսօր դեռ չի փոխվել»: Նրա հավաստմամբ, համանախագահների ակնկալիքն այն է, որպեսզի ԼՂ հարցի կարգավորման գործընթացում առաջընթաց լինի. «Պետք է կողմերի միջեւ վստահություն լինի, ինչն էլ իր հերթին ենթադրում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացում: Արդեն քանի տարի է՝ ոչ միայն չկա առաջընթաց բանակցային գործընթացում, իրավիճակը նաեւ որոշակի առումով պայթյունավտանգ է, ինչի ապացույցն են նախորդ տարվա ապրիլյան դեպքերը»: Ամբողջական հոդվածը՝ այստեղ