Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էն Վլադիմիր Պուտինին ասեք՝ փոխեն սրանց» (տեսանյութ)

Քաղաքականություն
sasna-crer-miaynak-gayl

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին  դատարանում հետաքրքրում է մի հարց, ինչին ոչ ոք չէր սպասում. «Էն Վլադիմիր Պուտինին ասեք՝ փոխեն սրանց,  մեղք են, մեր հագով չեն»։ Սակայն Արայիկ Խանդոյանին չի հաջողվում  խոսքն ավարտին հասցնել,   ուղեկցող գումարտակի ներկայացուցիչը բարձրախոսը վերցնում է նրա ձեռքից: Քիչ անց բարձրախոսը կրկին հայտնվում է  Խանդոյանի ձեռքում: «Ոնց եք, իմ հայ ժողովուրդ, մեռնեմ ձեզ, լավ եղեք: Մենք լավ ենք, կանգուն մեր լեռների պես: Ախպերներիս լիքը բարեւներ, մեր սար ու ձորին լիքը բարեւներ» Դատական նիստին ներկա էին  տուժողներ։  Նրանք եկել էին ասելու, որ չեն   ցանկանում մասնակցել  դատական հաջորդ  նիստերին: Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց  «Սասնա ծռեր»-ի 3 գործերը մեկ վարույթում միացնելու համար: Նման միջնորդություններ ներկայացվել էին մյուս երկու դատավարությունների ժամանակ։ «Նշված երեք գործերը վերաբերում են նույն  ենթադրյալ դեպքին, 3 գործով անցնող ամբաստանյալներին  մեղսագրվում են 2016 հուլիսի 17-ին ՊՊԾ տարածքը գրավելու եւ  այդ տարածքում մինչեւ հուլիսի 31-ը կատարված գործողություններ»,- ասաց պաշտպանը:  Երեք գործով անցնում են նույն տուժողներն եւ վկաները:  Ստացվում է  ՝ նրանք   հարցաքննվեն ոչ թե մեկ,  այլ երեք անգամ: Փաստաբանը վստահ է, որ դատավճիռներ կայացնելու փուլում խախտումներն ավելի ակնհայտ են դառնալու: «Այսպես՝ եթե դատավարությունների ընթացքում եւ արդյունքների մասին երեք դատավորների միջեւ դեռեւս չկա նախնական պայմանավորվածություն, ապա ենթադրվում է, որ երեք դատավարություններն ավարտվելու են տարբեր ժամանակ: Երբ դատավորներից մեկ էլ վճիռ կայացրեց, ապա մյուս երկու գործերով ամբաստանյալների անմեղության կանխավարկածը խախտված է լինելու»,- ավելացրեց Հայկ Ալումյանը: Դատական հաջորդ նիստին՝  նոյեմբերի 15-ին, միջնորդության վերաբերյալ կարծիքներ կհայտնեն պաշտպանները: