Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լեսթերի» սեփականատերը Թայլանդի կառավարությանը պարտք է 323 մլն դոլար

Սպորտ
lester

Թայլանդի կառավարությունը 14 մլրդ բատի (մոտ 323 մլն դոլար) հայց է ներկայացրել King Power ընկերությունը, որը պատկանում է անգլիական «Լեսթեր» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Լիս Վիշայ Շրիվադանապրաբհային։ Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, թայլանդցի միլիարդատերը 2006 թվականին առանց տոկոսադրույքի այդքան գումար վարկ է վերցրել կառավարությունից, սակայն ըստ պայմանավորվածության առայսօր ոչ մի վճարում չի կատարել։ Այսօր կայացած գործի առաջին լսման ժամանակ որոշում է կայացվել դատը հետաձգել մինչեւ 2018 թվականի փետրվարը։ Ի դեպ, տեղի կառավարությունը նման մեղադրանք ներկայացրել է նաեւ Թայլանդի պետական օդանավակայանին։ Լիս Վիշայ Շրիվադանապրաբհան «Լեսթեր» ֆուտբոլային ակումբը գնել է 2010 թվականին, որից հետո այն սկսել է հաջող հանդես գալ Անգլիայի առաջնությունում, իսկ 2016 թվականին նվաճել է չեմպիոնի կոչումը։