A
A
2 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ՝ աշխարհի առաջնությունում
Սոչիում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Մխիթարյանը նվաճել է ոսկե մեդալ: Մարտական սամբոյի 52 կգ քաշային կարգի եզրափակչում Մխիթարյանը հաղթել է ղրղզ Մուհամեդալի Էրգեշովին: Վաչիկ Վարդանյանը (68 կգ) դարձել է աշխարհի փոխչեմպիոն՝ եզրափակչում զիջելով ռուսաստանցի Դանիիլ Վոեւոդինին: Ավելի վաղ մարզական սամբոյում Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) եւ Արսեն Խանջյանը (100 կգ)՝ նվաճել բրոնզե մեդալ: ՀԱՕԿ