Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեպի Արևմուտք գնալով՝ մենք մի անգամ կորուստներ ենք ունեցել» (տեսանյութ)

Քաղաքականություն
-hoiOoh8pDw

Թե ԵՄ-ի, թե ԵՏՄ-ի հետ ՀՀ առևտրատնտեսական հարաբերությունները գրեթե հավասար են. այսօր հայտարարեց  Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ «Մեզ համար մինչ այժմ շահեկան է եղել լինել ԵՏՄ-ի մեջ, որտեղ բավական մեծ թվով հայրենակիցներ ունենք ու հսկայածավալ տրանսֆերներ ենք ստանում։ Ասել, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը դրական տեղաշարժեր կառաջացնի տնտեսության մեջ, ճիշտ չեմ համարում։ Ներդրումների մասով նույնպես դատողություններ դժվարանում եմ անել»,- ասում է Վազգեն Սաֆարյանը։ Կա նաև քաղաքական ենթատեքստ, որ մտահոգում է Վազգեն Սաֆարյանին. «Թուրքիան ջերմացնում է  հարաբերությունները ՌԴ-ի հետ, իսկ մենք դեպի Արևմուտք ենք գնում։ Ադպես եղել է 20-րդ դարի 20-ականներին, և մենք կորուստներ ենք ունեցել»։   Ի՞նչ կտա ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։ Ըստ ՀՊՏՀ-ի Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանի՝ առանձնապես ոգևորվել չարժե. ապացույց՝ Ուկրաինան, որը ԵՄ պահանջների տակ կքած է։ Տեսանյութը՝ ստորև