Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Պետրոսյանի «ապագան» հավաքականում «որոշված է» (տեսանյութ)

Սպորտ
artur-petrosyan

Հայաստան-Բելառուս ընկերական խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը մամուլի ասուլիս է տվել՝ անդրադառնալով նաև իր հետագա աշխատանքի հարցին: Լրագրողների հարցին նա պատասխանել է. «Ասեմ, որ իմ ապագան այս խաղի հետ ոչ մի կապ չուներ, այս խաղից առաջ ամեն ինչ որոշված էր: Երկարացնելու ենք պայմանագիրս երկու տարի ժամկետով, և հետո կտեսնենք, թե ինչ է լինում»: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի թիմի հետ խոշոր՝ 4:1 հաշվով հաղթանակ տարավ: