Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՈԱԿ-ները կմիավորվեն

Քաղաքականություն
Karavarutyan-nist2

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 24-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր որոշում է կայացրել՝ Կառավարության «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: